ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Hunch2web

Սույն թվականի Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Անկախության տոնակատարության օրը, Մերձավոր Արևելքում վխտացող ահաբեկչկան կազմակերպություններից ամենավայրագ`   ՏԱՀԵՇ  խմբավորումը, պայթեցրել է Սիրիայի Դեյր էլ Զոր քաղաքի  Ռաշտիե թաղամասում գտնվող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:

Մշակութային անկրկնելի հուշարձանների միտումնավոր ոչնչացումը առաջին հերթին վկայում է, մարդկությունը դեպի վայրի միջնադար տանող, ահաբեկչական խմբավորումների և նրանց   տարատեսակ հովանավորողների բարոյական սնանկության ու վայրագ էության մասին:

Այս բռնարարքի պատասխանատվության իր մեծ բաժինն ունի նաև Թուրքիո հանրապետությունը, ում հովանու ներքո այս տխրահռչակ կազմակերպութիւնը կարողացաւ հսկայական տարածքներ զավթել Սիրիայի և Իրաքի հիւսիսային մասերում և անմարդկային արարքներով ահ ու սարսափ է տարածել անմեղ բնակչութեան մեջ:

 Հայոց Ցեղասպանության անմեղ նահատակների սուրբ հիշատակին նվիրված Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը ուղիղ մարտահրավեր է ոչ միայն հայ ժողովրդի նվիրական զգացմունքների ու արդար պահանջատիրության դեմ, այլ ահազանգ է քաղաքակիրթ ողջ մարդկության համար:

 Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը, հավատարիմ մնալով իր որդեգրած բարոյական, առաջադիմական եւ պետությունների ու միջազգային կազմակերպությունների ժողովրդավարական համագործակցության հիմնարար սկզբունքներին` խստորեն դատապարտում է բարբարոսական այս արարքը, որ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին իրականացնում են ոճրագործ խմբավորումները:

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունը կոչ է անում համաշխարհային առաջադեմ հանրությանը, օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին, համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարող առաջադեմ ուժերին և հայկական աշխարհասփյուռ բորոլոր կազմակերպություններին` բարձրացնել բողոքի, ընդվզումի և դատապարտման իրենց ձայնը նման ծայրահեղ ու բարբարոս գործողությունների դեմ:

ՍԴՀԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Երևան 24/9/2014

0 Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

CONTACT US

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Sending

©2017 SDHP

Log in with your credentials

Forgot your details?