Շնորհաւորական Ուղերձ Արտահերթ Ընտրութիւնների Կապակցութեամբ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Կենտրոնական Վարչութիւնը շնորհաւորում է Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներին՝ արդար, ազատ ու թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների կապակցութեամբ:

Անկախ արդիւնքներից, այս ընտրութիւնը յաղթանակ է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների այլ համայն հայութեան համար: Տասնեակ տարիներ բռնութեամբ, խարդախութեամբ ու ընտրակեղծիքների միջոցով Հայաստանի քաղաքացուց խլուած քուէի իրաւունքը այսօր վերականգնուեց և քաղաքացին կրկին հնարաւորութիւնն ունեցաւ իր ազատ կամքով քուէարկելու իր նախասիրած թեկնածուի օգտին,  վերիմաստաւորելով իւրաքանչիւր քուէն։ Իսկ սա անտարակոյս Թաւշեայ յեղափոխութեան մեծագոյն նուաճումներից մեկն է:

Յուսով ենք, որ այս ընտրութիւններով սկիզբը կը դրուի քաղաքական նոր մշակոյթի, հիմնուած ժողովրդավարական սկզբունքների վրայ, ուր գերիշխողը կլինի ոչ թէ սեփական կամ խմբային նեղ շահը այլ գաղափարական ու ծրագրային պայքարը:

Շնորհաւորում ենք նաև ընտրութիւններում յաղթանակած կուսակցութիւններին, և մաղթում, որ նորընտիր Ազգային ժողովն ու ապագայ կառավարութիւնը անմիջապէս կլծուեն հայրենիքի առաջ ծառացած բազում մարտահրաւէրների յաղթահարման գործին, յանուն ժողովրդավար, սոցիալապէս արդար ու բարգաւաճ Հայաստանի։

Ս.Դ.Հ.Կ. Կենտրոնական Վարչութիւն
Երևան 10.12.2018

0 Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

CONTACT US

We're not around right now. But you can send us an email and we'll get back to you, asap.

Sending

©2019 SDHP

Log in with your credentials

Forgot your details?